Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Գեորգի Գիգոլի Ամիրաղյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Ռուսթավելու փողոց, 14 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-004-0106-0035) Գեորգի Գիգոլի Ամիրաղյանին, Երանուհի Գվիդոնի Հովակիմյանին, Դավիթ Գեորգիի Ամիրաղյանին, Վարդան Գեորգիի Ամիրաղյանին և Մհեր Գեորգիի Ամիրաղյանին սեփականության իրավունքով պատկանող 0.05695 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․01295 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.0699 հա) նկատմամբ ճանաչել Գեորգի Գիգոլի Ամիրաղյանի (ծնված 25․11․1949 թվականին), Երանուհի Գվիդոնի Հովակիմյանի (ծնված 02․04․1957 թվականին), Դավիթ Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 25․08․1976 թվականին), Վարդան Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 30/07/1978 թվականին) և Մհեր Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 18․07․1979 թվականին) սեփականության իրավունքը։