Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-040-0113-0002 կադաստրային ծածկագրով 0․26910 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) գործառնական նշանակությունը փոխել և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-040-0113-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Կոթի, 32-րդ փողոց, 6 հողամաս հասցեում, փոստային դասիչ` 4109:
3. Հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: