Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.11.2019 թվականի թիվ 2/փ-84 եզրակացութունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրից (ծածկագիր 11-049-0203-0001) 0.06050 հա հողամասը փոխադրելու նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: |