Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող չօգտագործվող շարժական գույքը և օտարվող գույքի համար սահմանել մեկնարկային գներ՝
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ԷՕ-2621, 1973 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 96-26SL, մեկնարկային գին՝ 170000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ԷՕ-2621, 1983 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 6678AX, մեկնարկային գին՝ 90000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ՌԱՖ-2203, 1989 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 340SU58, մեկնարկային գին՝ 80000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի սեփականությունը հանդիսացող ՎԱԶ-21213, 1997 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 101UL02, մեկնարկային գին՝ 290000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ՊԱԶ-672 մակնիշի, 1986 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 375SU58 ավտոբուս, մեկնարկային գին՝ 130000 ՀՀ դրամ:
|