Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սամվել Վարդանի Հանիսյանի 20․06․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 9-րդ փողոց, 7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-019-0044-0005) Սամվել Վարդանի Հանիսյանին պատկանող 0.07 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․0033 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.0733 հա) նկատմամբ ճանաչել Սամվել Վարդանի Հանիսյանի (ծնված 03․07․1986 թվականին) սեփականության իրավունքը։
2. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 9-րդ փողոց, 7 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-019-0044-0005 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (170.91 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1987 թվականին), ԲՊ կամ ԱՀ-ի (123.3 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1987 թվականին), ավտոտնակի (25.89 քմ մակերեսով, կառուցված 1987 թվականին), զուգարանի (0.79 քմ մակերեսով, կառուցված 1998 թվականին), փուռի (2.86 քմ մակերեսով, կառուցված 1993 թվականին), պարիսպի (4.52 քմ մակերեսով, կառուցված 1996 թվականին) և ծածկի (5.23 քմ մակերեսով, կառուցված 1993 թվականին) նկատմամբ ճանաչել Սամվել Վարդանի Հանիսյանի (ծնված 03․07․1986 թվականին) սեփականության իրավունքը։