Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Նոյեմբերյան քաղաքի  Նոյեմբերի 29-ի փողոց  64 խանութ հասցեում գտնվող 0.00546 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Գեորգի Հրաչիկի Քոչարյանի կողմից տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոց  64 խանութ հասցեում  Գեորգի Հրաչիկի Քոչարյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 54․58 քմ արտաքին մակերեսով կառույցի՝ խանութի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված ընդհանուր՝ 0.00546 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի,  գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022ZGUCQY) և  օրինականացնել:

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ խանութ,  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած  Գեորգի Հրաչիկի Քոչարյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույցը՝ 593900 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0.00546 հա մակերեսով հողամասը՝  66670 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner