Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 11-027-0008-0001 ընդհանուր կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակավայրերի այլ) հողամասից առանձնացնել 0.10190 հա մակերեսով հողամաս և առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլից փոխել հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Առանձնացված 0.10190 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Դովեղ, 4-ին փողոց, 18 հողամաս, փոստային դասիչ 4101։
3. Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: