Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մատինյանի զեկուցագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատանքային գործունեությունը դարձնել 6-օրյա:
2. Որոշումը տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: