Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գ.Կողբ 6 - րդ փողոց 105/1 հողամաս հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Կողբ 6-րդ փողոց 105/1 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0206-0006, կադաստրային ծածկագրով 0.00633 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գոռծառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 31.78 արտաքին մակերեսով շինությունները՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Վահագն Արարատի Թամազյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00633 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (63.3 x 520) 32950 (երեսուն երկու հազար իննը հարյուր հիսուն) ՀՀ դրամ չափով։
2) 31.78 արտաքին մակերեսով կառույցի օտարման գին՝ /31.78 x 2622/ 83350 ութանասուն երեք հազար երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |