|
ՆԱԽԱԳԻԾ
|
12 սեպտեմբերի 2024 թ. |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ին հատկացնել 530 092 ՀՀ դրամ գումար՝ Ալբանիայի Տիրանա քաղաքում 2024 թվականի սեպտեմբերի 25-30-ը կայանալիք G1 կարգի միջազգային մրցաշարին Նոյեմբերյան համայնքի մարզիկ Սերգեյ Մերուժանի Դավթյանի մասնակցությունն ապահովելու նպատակով։
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Անժելա Ղարախանյան |
|
|
|