Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 հուլիսի 2021 թվականի N 5

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՖԵԼԶԻՏԱՅԻՆ ՏՈՒՖԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07.07.2021 ԹՎԱԿԱՆ

   2021 թվականի հուլիսի 7-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ հանրային լսում: Հանրային լսումը հրավիրվել էր Նոյեմբերյան քաղաքի Ամերիկյան թաղամասում ֆելզիտային տուֆի առկայության ուսումնասիրության  կատարելու հարցը քննարկելու նպատակով:

Լսմանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներ, «Կորաբերդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները, Նոյեմբերյան քաղաքի Ամերիկյան թաղամասի բնակիչներ և քաղաքի այլ բնակիչներ:

Հանրային լսման բացման խոսքով ելույթ ունեցավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:

Լսման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց հանրային լսման թեմայի վերաբերյալ մանրամասներ, այնուհետև ձայնը տրվեց «Կորաբերդ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Նասիբյանին: Վերջինիս հիմնավորմամբ Ամերիկյան թաղամասին հարակից գոտում ֆելզիտային տուֆի առկայության պարագայում հանքի շահագործումը կստեղծի շուրջ 30-ից 40 աշխատատեղ, նախապատվությունը տալով թաղամասի բնակիչներին: Ներկայացվեց, որ քարհանման աշխատանքները զարգացած տեխնիկայի պայմաններում ավելի անաղմուկ են, համեմատաբար քիչ են աղտոտում օդը, շրջակա միջավայրը:

Հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին թաղամասի բնակիչներ Նաիրա Ղազինյանը, Գենյա Խաչիկյանը, Մանուշ Հարությունյանը, Գարեգին Գոգինյանը, Սարգիս Ղազինյանը, Սիրուհի Գանջալյանը, Արշակ Գիշյանը, Փառանձեմ Խանգելդյանը և Վոլոդյա Անանյանը:

Հանրային լսմանը ներկա թաղամասի բնակիչները կտրականապես դեմ էին քարհանքի ոչ միայն շահագործմանը, այլև ուսումնասիրության աշխատանքներին:

Թաղամասի բնակիչ Փառանձեմ Խանգելդյանը իր ելույթի մեջ հայտարարեց, որ նախկինում իրենք առնչվել են տվյալ հատվածում քարհանքի շահագործման աշխատանքների բացասական հետևանքներին ՝ աղմուկ, փոշի, քարաթափումներ, որոնք վտանգ են հանդիսանում մարդկանց կայնքի և առողջության համար: Առաջարկեց օրենքով սահմանված կարգով հիմնավորել անվատանգության կանոնների խստիվ պահպանումը:

Ամերիկյան թաղամասի բնակչության մտավախությունը կայանոմ էր նաև նրանոմ, որ ենթադրություններ ունեն քարհանք բացվող տարածքում ուրանի հանքի առկայության առթիվ:

Հանրային լսումների արդյունքում կողմերը փոխհամաձայնության չեկան:

 

        

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՂ                                ԱՐԵՎԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner