Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի 47-րդ գլխի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով Արճիս բնակավայրի վարչական ղեկավար Սոս Միկիչյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ որոշում է
Սահմանել անշարժ գույքի (հողի հարկ) արտոնություն 2022 թվականի սեպտեմբերի 13-ին զոհված Տիգրան Սանասարի Մուսայելյանի ընտանիքի անունով գրանցված հողերի նկատմամբ առաջացած տույժերը և փոխարենը համայնքի բյուջեից կատարել համապատասխան վճարումները հետևյալ ծածկագրերով հողամասերի համար.
1. 11-015-349-004 - 73 280 դրամ
2. 11-015-210-032 - 5744 դրամ
3. 11 - 015-004-028- 3883 դրամ
Ընդամենը 82 907 դրամ (ութսուներկու հազար ինը հարյուր յոթ) գումարով:
|