Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի բյուջեից՝, հյուրերի ընդունելության համար ներկայացուցչական ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքում հյուրասիրության համար ծախսեր կատարելու նպատակով Նոյեմբերյան համայնքի բյուջեից հատկացնել 134 500 (մեկ հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ «Արմենուհի Գուլքանյան» ԱՁ -ին և 90 940 (իննսուն հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ «Գոհար Խասիկյան» ԱՁ -ին:
2. Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին: