Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև Սաշա Սերգեյի Ալավերդյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեպար 2-րդ փողոց, 31 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-049-0012-0041) 0.18520 հա մակերեսով հողամասի վրա առկա բնակելի տան (92.58 քմ ներքին մակերեսով, կառուցված 1955 թվականին), բնակելի տան (104.71 քմ ներքին մակերեսով, կառուցված 1955 թվականին), բնակելի տուն, բ/պ կամ ա/հ-ի (6.67 քմ մակերեսով, կառուցված 1955 թվականին), բնակելի տուն, բ/պ կամ ա/հ 2-ի (12.64 քմ մակերեսով, կառուցված 1955 թվականին), բնակելի տուն, բ/պ կամ ա/հ 4-ի (5.99 քմ մակերեսով, կառուցված 1955 թվականին), ավտոտնակի (29.64 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին), մառանի (6.75 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին), փռան (3.67 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին), անասնաշենք 1-ի (4.90 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին), անասնաշենք 2-ի (16.04 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին) և ծածկի (3.57 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին) նկատմամբ ճանաչել Սաշա Սերգեյի Ալավերդյանի (ծնված 13.07.1965 թվականին) սեփականության իրավունքը: