Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 10,45137 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր 11-055-0369-0001 վկայական N 07062018-11-0017, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի 2,71468 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ: 1) 2,71468 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 30000 ՀՀ դրամ (տարեկան): 2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |