Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-041-0718-0227 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝  գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք) 0.5926 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
   1) Օտարվող ընդհանուր հողամասի համար  մեկնարկային գին սահմանել 400000 ՀՀ դրամ: 
  2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
   3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: