Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Սամվել Ժորայի Ղազինյանի լիազորված անձ Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 6-րդ փողոց 44 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-016-0039-0058) գոյություն ունեցող առևտրի սրահի վերակառուցման և ընդլայնման շինարարական աշխատանքների համար Սամվել Ժորայի Ղազինյանին տալ շինարարության թույլտվություն։
2․ Սեփականատերը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 9000 (ինը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար և 900395101265 հաշվեհամարին 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ քանդման թույլտվության համար։