Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Որպես նվիրաբերություն Նոյեմբերյան համայնքի հաշվեկշիռ ընդունել Ոսկեպար գյուղում գտնվող քաղաքացիների սեփականություն ըհանդիսացող 11-049-104-0006, 11-049-104-0007, 11-049-104-0008, 11-049-104-0009, 11-049-104-0010, 11-049-104-0011 կադաստրային ծածկագրով ընդհանուր 1.266 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը։
2․ Հողամասերը օգտագործել որպես ընդհանուր օգտագործման ճանապարհ:
3. Հողամասերի սեփականատերերի ցանկության դեպքում համայնքը պարտավոր է ապահովել նրանց այլ հողատարածքով ըստ ՀՀ հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջների: