Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԵՌԱԳՆԱ ՍԱՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԸՍՏ ՍԱՐԱՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հաշվի առնելով, որ մինչև 2010 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը մարզպետների կառավարմանը հանձնված տարածքները նախկինում ՀՀ նախարարների խորհրդի համապատասխան որոշումներով մշտապես կցվել և օգտագործվել են համայնքների վարչական տարածքում, որի հետևանքով առաջացել են բազում խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Հարցի կարգավորման համար առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
  2. Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի կողմից մշտապես օգտագործվող հեռագնա սարամասերն ընդգրկվել են Դիլիջան, Ծաղկավան, Կիրանց և Կողբ համայնքների վարչական սահմաններում, դիմել Դիլիջան, Ծաղկավան, կիրանց և Կողբ համայնքների ավագանիներին, տալու համաձայնություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, սահմանված կարգով, ըստ սարամասերի նախկին օգտագործման սահմանների, փոփոխություններ կատարելու համար օրենքի նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:
  3. Առաջարկել  համայնքի ղեկավարին՝ անհարժեշտության դեպքում լրացուցիչ տրամադրել հողատարածքների հատակագծերը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner