Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Աիդա Պետրոսի Հովհաննիսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 30-րդ փողոց, 40 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-041-0004-0010) Աիդա Պետրոսի Հովհաննիսյանին պատկանող 0.1 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.1 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.2 հա) նկատմամբ ճանաչել Աիդա Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 25.03.1957 թվականին) սեփականության իրավունքը։