|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 586-Ա |
ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-017-0107-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.08413 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր։
- ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-017-0107-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.01587 հա մակերեսով հողամաս՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր։
- ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-017-0107-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.08413 հա մակերեսով և 11-017-0107-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.01587 հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ ,փոփոխել և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրիփրի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 11-017-0007-0006 կադաստրային ծածկագրով 0.08413 հա և 11-017-0107-0007 կադաստրային ծածկագրով 0.01587 հա մակերեսով հողամասերը միավորել:
- Միավորումից առաջացած 0.1 հա մակերեսով անշարժ գույքին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 13-րդ փողոց 14 հողամաս հասցեում, փոստային դասիչ 4105:
6. Միավորումից առաջացած 0.1 հա մակերեսով գույքի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել կադաստրի կոմիտե:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|