Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքի համայնքային սեփականություն հանդիսացող 11-024-0131-0034 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.20572 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արոտավայր:
2. Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: