Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 578-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գրիշա Գուրգենի Բուդաղյանի կողմից ( անձնագիր AT 0534766, տրված 05․08․2020 թվականին, 047-ի կողմից) 10.01.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Վ. Տերյան փողոց, 1/23 ավտոտնակ հասցեում գտնվող 0․0037 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0248, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 36․96 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 30,8 քմ) ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0․0037 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Գրիշա Գուրգենի Բուդաղյանին:
2.Գրիշա Գուրգենի Բուդաղյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 44690 (քառասունչորս հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 45810 (քառասունհինգ հազար ութ հարյուր տաս) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: