Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի 698-Ն որոշման 35-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Ար-ՄԱՐ ԳՐՈՒՊ » ՍՊԸ-ի կողմից 25․06․2025 թվականին հանութագրման և չափագրման արդյունքում 26․06․2025 թվականին տրված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գտնվող 11-017-0103-0028 կադաստրային ծածկագրով 0․13300 հա հողամասի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի։