Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի տարածքում առկա չորացած ծառերը վտանգ են ներկայացնում հանրության համար՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում գտնվող կիսաչոր բարդու ծառերը:
2. Հատված ծառերը որպես վառելափայտ օգտագործելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական նստավայրին: |