Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Ալվարդ Արամի Մալխասյանի 09․07․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 8-րդ փողոց, 22/3 բնակելի տուն հասցեում գտնվող Ալվարդ Արամի Մալխասյանին, Ռուբիկ Ռաֆիկի Մալխասյանին և Ջեմմա Ռաֆիկի Մալխասյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․0295 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.1495 հա) և հողամասում առկա բնակելի տան և ԲՊ կամ ԱՀ-ների (220.29 քմ ընդհանուր ներքին մակերեսով, կառուցված 1961 թվականին), պարիսպների (4.32 քմ մակերեսով, կառուցված 1993 թվականին), պարիսպի (3.02 քմ մակերեսով, կառուցված 1983 թվականին) և կաթսայատան (10.18 քմ ներքին մակերեսով, կառուցված 1980 թվականին) նկատմամբ ճանաչել Ալվարդ Արամի Մալխասյանի (ծնված 01․05․1948 թվականին), Ռուբիկ Ռաֆիկի Մալխասյանի (ծնված 08․07․1968 թվականին) և Ջեմմա Ռաֆիկի Մալխասյան (ծնված 23․02․1973 թվականին), սեփականության իրավունքը։