Ղեկավարելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 10 հունիսի 2008 թվականի օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 12 օգօստոսի 2010 թվականի թիվ 1004-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11-032-0014-0003 կադաստրային ծածկագրով 0.08951 հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ և չեն hակասում քաղաքաշինական նորմերին և հաշվի առնելով Սարիբեկ Երվանդի Մարգարյանի լիազորված անձ Գևորգ Սարիբեկի Մարգարյանի 13.10.2023 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Լճկաձոր 3-րդ փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող՝11-032-0014-0003 կադաստրային ծածկագրով 0.08951 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասում առկա ներքին մակերեսներով՝
բնակելի տան ՝46.6 քմ, կառուցված 1993 թվականին, խորդանոցի՝ 15.4 քմ, կառուցված 1993 թվականին, անասանշենքի՝ 42.1 քմ, կառուցված 1993 թվականին և շվաքարանի ՝ 5.8 քմ, կառուցված 1993 թվականին, նկատմամբ ճանաչել Սարիբեկ Երվանդի Մարգարյանի (ծնված՝ 30.09.1960 թվականին) սեփականության իրավունքը: