Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0040-0057 կադաստրային ծածկագրով և 11-004-0040-0081 կադաստրային ծածկագրով հողամասերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքին տալ հասցե՝ գրանցելով Տավուշի մարզ,համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց 26/1 հողամաս հասցեում, փոստային դասիչ 4101: