Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Մհեր Վոլոդյայի Չիլինգարյանի 24.12.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 46-րդ փողոց, 8/1 հողամաս հասցեում գտնվող Մհեր Վոլոդյայի Չիլինգարյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0025-0010, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00508 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Մհեր Վոլոդյայի Չիլինգարյանի (ծնված 29.12.1982 թվականին) սեփականության իրավունքը: