Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 7/11 խորդանոց  հասցեում գտնվող 0.00074 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Մարգարիտ Ժորայի Ամիրաղյանի կողմից տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 3/13 ավտոտնակ հասցեում, կադաստրային ծածկագրով 11-004-0110-0054 հողամասից առանձնացված, 0.00074 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Մարգարիտ Ժորայի Ամիրաղյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 7․4 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ ավտոտնակը, սպասարկման համար նախատեսված 0.00074 հա մակերեսով, օրինականացնել և ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023F9HB4T):

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն Մարգարիտ Ժորայի Ամիրաղյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով խորդանոցը՝ 17900 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ  0.00074 հա մակերեսով հողամասը՝ 9050 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4586cb2d-327d-4399-8a40-f2776829bb6d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner