Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 13-ի «Քաղաքացու սեփականություն հանդիսացող գույքը որպես նվիրաբերություն Նոյեմբերյան համայնքի հաշվեկշիռ ընդունելու մասին» թիվ 4-Ա որոշումը լրացնել 3-րդ կետով և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3․ 11-040-0041-0016 կադաստրային ծածկագրով, 0.082 հա մակերեսով՝ Կոթի 1-ին փողոց, 7-րդ փակուղի 4 հասցեի բնակելի տունը, 11-040-0252-0002 կադաստրային ծածկագրով, 0,71818 հա մակերեսով և 11-040-0087-0008 կադաստրային ծածկագրով, 0.373 հա մակերեսով հողամասը, նախքան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բռնագաղթված և անօթևան մնացած հայ ընտանիքներին հատկացնելը, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, տրամադրել ներկայումս նշված բնակելի տանը փաստացի բնակվող, տան և հողամասերի սպասարկման հոգսերը հոգացող, նույն հասցեում հաշվառված Աղունիկ Գրիգորի Սարուխանյանին (ծնված 30․11․1968 թվականին)»: