Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի ավագանու 30.11.2018 թվականի թիվ 81-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն. այն է՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի թիվ 1 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի թիվ 2 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի համայնքային տնտեսությունը սպասարկող>> հիմնարկի, Նոյեմբերյան համայնքի <<Մշակույթի կենտրոն>> հիմնարկի, Նոյեմբերյան համայնքի <<Կոթիի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Կոթիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Ոսկեվանի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Ոսկեվանի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի գեղագիտական կենտրոն>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի, Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի և Նոյեմբերյան համայնքի <<Համայնքային մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակում, թվաքանակում և պաշտոնային դրույքաչափերում կատարել փոփոխություն` ըստ հավելվածների:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|