|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2019 թվականի N 25-Ա |
<<ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Վեոն Արմենիա>> ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրենի 13.03.2019 թվականի և 21.03.2019 թվականի գրությունները՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Վեոն Արմենիա>> ՓԲԸ-ին բջջային կայանի տեղակայման համար տրամադրել տարածք՝
1) Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի վրա 20 քմ և գետնի վրա 3 քմ տարածքներ. ա) տրամադրվող տարածքի վարձակալության գին սահմանել 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ/ամսական, բ) վարձակալության ժամկետ սահմանել 10 (տաս) տարի, գ) վարձակալության պայմանագիր կնքել վեցամսյա ժամկետում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
Կողմ -8 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|