Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Նազարյանի 27.02.2019 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքի առաջին հարկի 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22 և 23-րդ սենյակները՝ ընդհանուր 163.83 քմ մակերեսով տարածքը 15 (տասնհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Կարեն Աշոտի Նազարյանին երեխայի զարգացման կենտրոն հիմնելու նպատակով:
ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/: բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: գ) տարածքի վարձակալության տրամադրման գործընթացն ապահովել 6 /վեց/ ամսվա ընթացքում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|