Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Մեկ լոտով oտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0293-0017 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող) 0.66197 հա մակերեսով և 11-004-0293-0036 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող) 0.21627 հա մակերեսով հողամասերը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 95 ՀՀ դրամ (1 (մեկ) քմ-ի համար):
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) անշարժ գույքի օտարման գործընթացն ապահովել 1(մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |