Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-040-0077-0010 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.1000 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Կոթի 6-րդ փողոց, 6/2 հողամաս հասցեում, իսկ ընդհանուր հողամասի բաժանման արդյունքում մնացած 0,0950 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել նույնը՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Կոթի, 6-րդ փողոց, 6 բնակելի տուն հասցեում, փոստային դասիչ` 4109։