Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Ռաֆիկ Վլադիմիրի Մովսեսյանի 08․07․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրի 12-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 1 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-062-0047-0003 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (96.40 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին), ԲՊ կամ ԱՀ-ի (2.3քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին), անասնաշենքի (50,70 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին), անասնաշենքի (24,10 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին).խորդանոցի (14,20 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին), անասնաշենքի (3,20 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին), փռի (7,20 քմ մակերեսով, կառուցված 1965 թվականին) նկատմամբ ճանաչել Ռաֆիկ Վլադիմիրի Մովսեսյանի (ծնված 12․08.1974 թվականին) սեփականության իրավունքը։