Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → - Այլ

Համառոտ նկարագրություն`

Համայնքապետարանի կայքի «ԶԼՄ-ները մեր մասին» բաժինը լրացված չէ։ Սա զրկում է քաղաքացիներին և հետաքրքրված կողմերին համայնքի գործունեության վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութերին ծանոթանալու հնարավորությունից։ Անհրաժեշտ է բաժինը համալրել համապատասխան հրապարակումներով՝ ապահովելով համայնքի գործունեության վերաբերյալ բաց ու թափանցիկ տեղեկատվություն։

Խնդրի հասցեն`

https://noyemberyan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=3&dt=zlm

Ներկայացման ամսաթիվ`

25/09/2025 22:52

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Սամվել Գուլքանյան

Գրանցող`

Արմինե Ամիրաղյան  

Գրանցման ամսաթիվ`

03/10/2025

Բացատրություն`

«ԶԼՄ-ները մեր մասին» բաժինը լրացված չէ

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

03/10/2025

Բացատրություն`

ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և այլ իրավական ակտեր պահանջում են, որ համայնքապետարանների պաշտոնական կայքերում հրապարակվեն որոշակի պարտադիր հրապարակումներ։ Պարտադիր է հրապարակել միայն այն, ինչ օրենքն է պահանջում։ Համայնքապետարանի կայքում բաժինները կարելի է բաժանել երկու մասի․ 1․ Օրենքով պարտադիր հրապարակվող տեղեկություններ․ Համայնքի ավագանու նիստերի մասին տեղեկություն նիստերի ժամանակը, վայրը, օրակարգի նախագիծը (ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք,) Համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներ, իրավական ակտեր հրապարակվում են պարտադիր, քանի որ դրանք հանրային ուժ ունեն Համայնքի բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենք Համայնքի զարգացման ծրագրեր և տարեկան ծրագրեր հրապարակային պետք է լինեն քաղաքացիների վերահսկողության համար։ Հողային և գույքային տնօրինման որոշումներ համայնքի սեփականության օգտագործման թափանցիկության համար ։ Վերոնշյալ պարտադիր պահանջները պատշաճորեն կատարվում են՝ ապահովելով հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը։ 2, Ոչ պարտադիր, լրացուցիչ բաժիններ «Համայնքի մասին» բաժին (պատմություն, աշխարհագրություն, մշակույթ) , Լուսանկարների կամ լրատվական նյութերի բաժին ԶԼՄ-ների հետ համագործակցության կամ մամուլի հաղորդագրությունների բաժին, Քաղաքացիների հետ կապի ձևեր (բացի պարտադիր պաշտոնական հասցեից ու հեռախոսից)։ «Համայնքի մասին» կամ «ԶԼՄ» բաժինը չլրացնելը ներկայումս ունի շատ օբյեկտիվ դրդապատճառներ, այն հիմնականում կապված է այսօր ԶԼՄ-ներում առկա ապատեղեկատվական նյութերի հեղեղի և ամենօրյա չճշտված լուրերի բազմազանության հետ։ Այդ խնդիրիրներից զերծ մնալու, համայնքի մասին միայն ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար՝ համայնքապետարանը հետևում, օգտվում և տեղեկատվություն է ստանում ՀՀ կառավարության, մարզպետարանի համապատասխան բաժիններից։ Ճշգրտված տեղեկատվությունը տարածվում և հրապարակվում են համայնքապետարանի պաշտոնական կայքով և ֆեյսբուքյան էջով։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner