Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող՝ 11-015-0302-0008 կադաստրային ծածկագրով 3.39756 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 135 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: