Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի բնակիչներ Աիդա Եղիշի Գալստյանը և Վահան Նորայրի Գալստյանը ցանկություն են հայտնել իրենց սեփականության իրավունքով պատկանող Արճիս բնակավայրում գտնվող 0.121 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասը նվիրել Նոյեմբերյան համայնքին՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Բավարարել Աիդա Եղիշի Գալստյանի և Վահան Նորայրի Գալստյանի դիմումը, ընդունել Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի 0.121 հա մակերեսով 11-015-0015-0019 ծածկագրով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասը և ընդգրկել Նոյեմբերյան համայնքի անշարժ գույքի գույքացանկում: |