Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամին ներկայացված «Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկա կառուցելու 3-րդ փուլ» ծրագիրն իրականացնելու նպատակով Նոյեմբերյան համայնքին գումար տրամադրելու փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ հավանություն «Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկա կառուցելու 3-րդ փուլ» ծրագրի դրամական միջոցները ներգրավելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանի անվամբ բաժին 04,խումբ 07,դաս 03 գործառական դասակարգմամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ բացելու համայնքի ղեկավարի առաջարկին։ |