Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0312-0016 կադաստրային ծածկագրով 0.10001 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
2.Վարձակալությամբ տրամադրվող 0.10001հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 3000 ՀՀ դրամ,
3.Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
4.Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5.Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |