Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 23-րդ փողոց, 11/1 հողամաս հասցեում գտնվող 356.7 քմ մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Սամվել Ջահանի Ազատյանի 31/10/2023 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 23-րդ փողոց, 11/1 հողամաս հասցեում 0.03567 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Ժորա Արարատի Աբովյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 252,69 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ օժանդակ շինություն, ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2025TNGYP9):
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ օժանդակ շինություն, նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած՝ Սամվել Ջահանի Ազատյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույցը՝ 662560 ՀՀ դրամ արժեքով ( 252.69 x 2622) և կառույցի սպասարկման համար անհրաժեշտ 356.7 քմ մակերեսով հողամասը՝ 62240 ՀՀ դրամ արժեքով (356.7 x 514,8) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով։