Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-049-0012-0022 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.03243 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` այլ:
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-049-0012-0022 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.03243 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
- Առանձնացված 0.03243 հա մակերեսով հողամասը միավորել համայնքային սեփականություն հանդիսացող 11-049-0012-0024 կադաստրային ծածկագրով 0.04031 հա մակերեսով հողամասի հետ (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և միավորված ընդհանուր 0.07274 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Ոսկեպար, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1/4 հողամաս հասցում, փոստային դասիչ 4114:
- Միավորված ընդհանուր 0.07274 մակերեսով հողամասին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|