Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0163-0100 կադաստրային ծածկագրով 1,12214 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 1,12214 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 15000 ՀՀ դրամ։
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի։
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում։
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության։ |