Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Արման Պավելի Աբովյանի տարածքի վարձակալության վերաբերյալ 25.09.2018 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքապետարանի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկից որպես աշխատասենյակ 14.04 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Արման Պավելի Աբովյանին.
1) տարածքը վարձակալության տրամադրել անորոշ ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 500 ՀՀ դրամ գումար 1 /մեկ/ քմ մակերեսի համար,
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: