Զեկուցողը համայնքի ավագանու անդամներին հիշեցրերց, որ Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության մրցույթներ և ատեստավորում անցկացնելու նպատակով համայնքի ավագանու որոշումներով հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին համայնքի ավագանու թվով 3 անդամ։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել չեղարկել այդ որոշումները, քանի որ աշխատակազմում մրցույթներ և ատեստավորում անց է կացվելու այլ կարգով։
Քննարկելով հարցը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Նոյեմբերյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 09-ի, 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 29-Ա և 2017 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 61-Ա ճանաչել ուժը կորցրած:
|