Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 212
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝  «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0094-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.04677 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` այլ:
  2.  Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0094-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.04677 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելև փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
  3. Առանձնացված 0.04677  հա մակերեսով հողամասը միավորել համայնքային սեփականություն հանդիսացող 11-040-0094-0002 կադաստրային ծածկագրով 0.00706 հա մակերեսով հողամասի հետ (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման):
  4. Միավորվորման արդյունքում առաջացած ընդհանուր 0.05383 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Կոթի 1-ին փողոց  18/4 հողամաս հասցում, փոստային դասիչ 4109:
  5. Միավորված ընդհանուր 0.05383 հա մակերեսով հողամասին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարդան Թոմոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner