Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «Մհեր Միսկարյան Սուրենի» ԱՁ դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի ճանապարհահատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյունները՝ Այրում քաղաքում թվով 17, Հաղթանակ բնակավայրում՝ 21, Բերդավան բնակավայրում՝ 103, 5 (հինգ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մհեր Միսկարյան Սուրենի» ԱՁ-ին: |