Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը և օտարվող հողամասերի 1 /մեկ/ քմ մակերեսի համար սահմանել մեկնարկային գներ.
- Նոյեմբերյան քաղաքի Գ.Նժդեհի փողոց թիվ 13/5 հասցեում գտնվող 11-004-0030-0021 ծածկագրով, 0.0024 հա մակերեսով հողամասը` նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ /1 /մեկ/ քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Նոյեմբերյան քաղաքի Գ.Նժդեհի փողոց թիվ 1/5 հասցեում գտնվող 11-004-0031-0035 ծածկագրով, 0.01005 հա մակերեսով հողամասը` նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ /1 /մեկ/ քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում: |